Բաւականաչափ շատ գիրքեր են գրւել այն մասին, թէ մարդն իրեն ինչպէս պէտք է պահի հասարակութեան մէջ: Գուցէ և դա է պատճառը, որ Հեղինակ ը մտադրել է գրել այնպիսի մի գիրք որ պատասխան տա մեկ ուրիշ հարցի՝ մարդն ինչու է արժանի հանգանքի: Ինչն է պատճառը, որ ստեղծւել են հարգանգ արտահայտող այդ որոշակի եղանակները:
Յայտնի է, որ մարդկային յարաբերութիւնների նորմաները փոխւել են պատմականօրէն: Դիմելով անցեալի օրինալներին, Հեղինակ ը ջանացել է ընթերցողի առաջ բացայայտել ներքին իմաստը մարդկային վարքի այն նորմանները, որ ընդունւած են այսօր:
Սակայն բոլոր մնացած հարցերի մէջ կա մի կարևոր, որն առիթ է տւել Հեղինակ ին գրելու այս գիրքը: Ինչու մեզ , ամենաարդարացի և ամենամարդասիրական հասարակարգի կառուցողներիս, պէտք է յիշեցնել՝ որ միշտ չենք կարողանում յարգել ու խնայել միմեանց մեր առօրեայ շփումների ընթացքում:
Ու քանի որ այս գիրքը ձեզ կօգնի գտնել շատ ուրիշ հարցերի պատասխանները, Հեղինակ ն էլ իր կողմից արդարացի է համարում այն միակ հարցը տալ իր ընթերցողին: