Սոյն աշխատութիւնը նւիրւած է աշխարհի առաւել մեծարժէք ճարտարապետական կոթողներից մէկի զւարթնոց տաճարի ուսումնասիրութեանը:
Իր եզրակացութիւնները աւելի համոզիչ դարձնելու նպատակով հեղինակը ներկայացրել է տաճարի նոր կազմւած հատակագծեր ու կտրւածքներ և կառուցւածքի զանազան դրւագներ արտայայտող այլ գծահանգուցային հարցերի ու խնդիրների նոր մեկնաբանութիւնների:
Աշխատութեան մէջ հանգամանօրէն խօսւում է Սիրիայի Բոսրա տաճարի և ապա Անդրկովկասում յայտնաբերւած Զւարթնոցի տիպին պատկանող տաճարների՝ Գագկաշենի, Բանայի և Լեակիթի մասին:
Առանձին գլուխ է յատկացւած Փարիզի Սեն-Շապել եկեղեցու բարձրաքանդակի յայտնաբերման ու արժէքաւորմանը, կապւած Զւարթնոցի կերպարի հետ: