چکیده : | «Հարցաքննութիւնը» արձակագրի երրորդ գիրքն է ՝«Քարաւան» (1971 թ.) «Հեռաւոր հողի ձայնը» (1973 թ.) ժողովածուներից յետոյ և ամփոփում է «Հարցաքննութիւնը» վէպը, «Ընթրիք հինգ հոգու համար» վիպակը: Ե'ւ առաջին և' երկրորդ գործերի ֆոնը այսօրւայ Հայաստանի կեանքն է , հերոսները այսօրւայ մարդիկ են,որոնց կեանքի ժամանակը,գիտա-տեխնիկական հայտնութիւնների զորեղ ռիթմով նոր, բարդացումներ ու բեկումներ է ստեղծել նրանց անձնական կեանքի ու կենցաղի,փոխյարաբերութիւնների,հասարակական-բարոյական պարտականութիւնների մէջ:Այլ կերպ ասած,ժամանակը մի տեսակ հարցաքննողի դէրում է, իսկ մարդիկ՝իրենց կեանքով, հոգևոր-մտաւոր պատկերացումներով,արարքներով,հարցաքննւողի դէրում:Ահա այս է Յովհ.Մելքոնեանի «Հարցաքննութիւն» գրքի գեղարւեստական միջուկը:
|