Զւարթնոցը համաշխարհային ճարտարապետութեան պատմութեան մէջ իր նախատիպը չունեցող եզակի յուշարձան է: Կառուցւած լինելով Հայաստանում, այն սկզբում ազդել է հայկական, աոա և ևրոպական ճարտարապետութեան վրայ: Նրա գեղարւեստական հորինւածքը դրւած է Անիի Գագկաշեն և Հովւի եկեղեցիների , ինչպէս նաև Տայք Բանակ տաճարի հիմքում:
Հրատարակութիւնը հագեցւած է Հեղինակ ի կազմած հատակագծերով, վերակառուցման նախագծերով և լուսանկարներով:
Գիրքը օգտակար է մասնագէտների և արւեստագէտների համար:
Մեծանուն գիտանական Թորոս Թորամանեանի նամականին ներկայացնում է հեղինակի կողմից գրւած և նրան ուղղւած 215 նամակներ (1904—1934 ) , որոնք ունեն գիտական բացառիկ արժէք:
Թոամանեանի և իր ժամանակի, ինչպէս հայերէնի, այնպէս էլ արտասահմանեան խոշորագոյն արւեստագետների և գիտականների միջև տեղի ունեցած այդ նամակագրութեան մէջ արծածւում են ճարտարապետական ընդհանուր մշակոյթի, մասնաւորապէս հայկական ճարտարապետութեան պատմութեան ու տեսութեան արմատական բազմաթիւ հարցեր, որոնք ստանում են իրենց խիստ ուսանելի գիտական մեկնաբանոթիւնները: