Գրքում ամփոփւած ակնարկներն ու հրապարակախօսական յօդւածները նւիրւած են հանրապետութեան աշխատաւորութեանն ու ամբողջ բնակչութեանը յուզող մի շարք կարևորագոյն պրոբլեմների՝ երիտասարդութեան բարոյական դաստիարակութեան, բնութեան ու պատմական յուշարձանների պահպանութեան, բնակչութեան արտահոսքի և բազմաթիւ այլ հարցերի լուսաբանմանը:
Ակնարկները և յօդւածները տպագրւել են հանրապետութեան և միութենական պարբերական մամուլում և արժանացել ընթերցող լայն հասարակութեան ջերմ ուշադրութեանն ու հաւանութեանը:
Հեղինակը 1972 թւականին Դիալոգ իրաւաբանի հետ՝ Մխիթար Գոշի մասնակցութեամբ, նրանք որ չվերադարձան նրանք որ վերադարձան յաղթանակով և Ղափան Քաջարան այսօրւայ և վաղւայ պրոբլեմների հրապարակախօսական ակնարկների համար ստացել է ՍՍՀՄ ժուռնալիստնետի միութեան մրցանակ:
Ճակատամարտը Կովկասի համար, որը մղւում էր Ստալինդրադի և կուրսկի ճակատամարտերի հետ միաժամանակ, կարևոր դեր խաղաց պատէրազմի ընթացքի մէջ արմատական բեկում մտցնելու և այն աւարտելու գործում: Հսկայական փաստագրական նիւթի բազայի և Հեղինակ ի անձնական հարուստ մարտական փորձի հիման վրայ գրքում տրւում է այդ ճակատամարտի մանրամասն վերլուծութիւնը:
Լաւ նկարազարդւած հրատարակութիւնը նախատեսւած է սովետական զինւած ուժերի սպաների և գեներալների, ինչպէս նաև հայրենական մեծ պատէրազմի պատմութեամբ հետաքրքրւող ընթերցողների, այդ թւում նաև երիտասարդութեան համար: