Ժողովածուն առաջին հերթին ուշագրաւ է ոճի թարմութեամբ և ժամանակը տեսնելու կարողութեամբ: Այն երևոյթները, որոնց մասին գրում է բանաստեղծուհին, թւում են աննշան, աննկատելի, և հենց այդ աննշանն ու աննկատելին նրա մօտ դառնում են բանաստեղծական հետաքրքիր գիւտ ու զգացմունք: