Սերմացու լոյս ժողովածուն Արևշատ Աւագեանի ստեղծագործական ճանապարհի մի նոր հանգրւան է: Բնականօրէն պահպանելով իր նախորդ սկզբունքները, բանաստեղծը շարունակում է ընդլայնել իր հետաքրքրութիւնների ու ձեռքբերումների շրջանակները: Լոյսը, սերը, սերմը, տիեզերական գաղտնիքները, մարդկային հոգու առեղծւածային դրսևորումները ներկայացւում են ինքնատիպ պատկերաւորութեամբ ու վարպետութեամբ: