Մեկնաբանւած են Հայկական լեռնաշխարհի XIII-VI դդ. (մթա.) պատկանող կիրառական արւեստի յուշարձանները, որոնք լոյս են սփռում տեղաբնիկների հոգևոր կեանքի տարբեր դրսևորումների վրայ՝ տոհմատիրական կարգերի քայքայման և պետականութեան ստեղծման ժամանակաշրջանում:
Աշխատութեան մէջ ուսումնասիրւող նիւթական մշակոյթի յուշարձանների հիման վրայ բացայայտւած են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կուլտուրական փոխադարձ կապերը առաջաւոր ասիական երկրների հետ: