Հայ դրամատուրգիայի պատմութիւն այս առաջին գրքում շարադրւած են ինքնուրոյն թատերագրութեան զարգացման հիմնական փաստերը՝ սկսած 17-րդ դարի երկրորդ կէսից: Դրան զուգընթաց լուսաբանւում են այդ շրջանի հայ թատրոնի զարգացման կարեվորագոյն էտապները, հասնելով մինչև 19-րդ դարի վաթսունական թւականները: Դրամատիկական երկերի վերլուծութեան հետ միասին՝ քննարկւած են հայ թատրոնի և թատերական արւեստի նոր շրջանի դեռևս չլուսաբանված մի շարք երևոյթներ , որոնք փաստօրէն հանդիսանում են հայ թատրոնի պատմութեան նախադրեալները: Կլասիցիզմի և ռոմանտիզմի ուղղութեան պատկանող դրամատուրգիայի, յատկապէս պատմական ողբերգութեան մանրակրկիտ ուսումնասիրման հետ միասին, գրքում մանրամասն խոսւում է ռեալիստական կենցաղային դրամատուրգիայի-կատակերգութեան ժանրի զարգացման մասին:
Աշխատութիւնը սովետահայ գրականագիտութեան մէջ առաջին ծաւալուն մենագրութիւնն է՝ նւիրւած հայ մեծ քնարերգուի կեանքին և ստեղծագործութեանը:
Ընդգրկելով Պետրոս Դուրեանի մասին գոյութիւն ունեցող գրեթէ ամբողջ գրականութիւնը, ինչպէս և՝ իր իսկ յայտնաբերած նոր նիւթերը, հեղինակը տալիս է բանաստեղծի թողած ժառանգութեան վերլուծութիւնը և նշում նորն ու առանձնայատուկը նրա ստեղծագործութեան մէջ:
Հեղինակը հանգամանօրէն կանգ է առնում նաև Դուրեանի դրամատուրգիայի վրայ:
Վ. Թերզիբաշեանի այս մենագրութիւնը «Հայ կլասիկների» գիտա-մասսայական մատենաշարի այն գրքոյկներից է, որոնք ծառայում են որպէս ձեռնարկ ուսանողների, գրականութեան դասատուների, աշակերտութեան և ընթերցող լայն շրջաների համար: