چکیده : | Լատինական Ամերիկայի ժողովուրդների անկախութեան համար մղած պատերազմի ականաւոր առաջնորդներից մէկը Սիմոն Բոլիվարն էր, որին անւանում էին Ազատարար:
Բոլիվարը ապրել է կարճ, բայց մեծ իրադարձութիւններով լի կեանք: Նրա ղեկավարութեամբ անկախութիւն ստացան Վենեսուելան, Կոլումբիան, Էկւադորը և Պերուն: Բոլիվիա հանրապետութիւնը այդպէս է անւանւել ի պատիւ Բոլիվարի, որի բանակը նրա տերիտորիայից վռնդեց իսպանացի զաւթիչներին:
Լատինական Ամերիկայի ժողովուրդները մեծ յարգանքով են վերաբերւում Բոլիվարի յիշատակին, որը առաջիններից մէկն էր, որ ազատեց ստրուկներին և բարձրացրեց գաղութատիրութեան դէմ ապստամբութեան դրօշը: Նրա անունով քաղաքներ կան, հրապարակներ, փողոցներ: Ամերիկայի բոլոր քաղաքներում ի պատիւ նրա յուշարձաններ են կանգնեցւած:
Գիրքը պատմում է Բոլիվարի կեանքի և գործունէութեան մասին, որպէս պատերազմի և անկախութեան առաջնորդներից մէկի, նրա յաջողութիւնների ու պարտութիւնների մասին, նրա գործակիցների և թշնամիների մասին:
|