Գրքում փաստական հարուստ նիւթերի հիման վրայ ցոյց են տրւում Անդրանիկի պայքարը թուրքական զաւթիչների դէմ, նրա ղեկավարած առանձին հայկական զօրամասի մարտական գործունէութիւնները Նախիջևանում, Զանգեզուրում և Արցախում: Գիրքը ունի ռուսերէն ամփոփում, հաւելւած՝ Անդրանիկի մասին փաստաթղթերով և մատենագիտական ցանկ:
Նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար: