Այս հատորը ներկայացնում է եռագրութեան երրորդ գիրքը: Այստեղ հանդէս են գալիս հեղինակի «Նրա ճանապարհը» վէպի հերոսներից մի քանիսը, որով այդ երկու վէպերը գեղարւեստական-գաղափարական ամբողջութիւն են կազմում:
Սոյն թեմատիկ ժողովածուի մէջ ներառւած են մարքսիզմ-լենինիզմի կլասիկների կարեւորագոյն ասոյթները կրօնի պատմութեան ու նրա էութեան , կոմունիստական հասարակութեան պայմաններում նրա օրինաչափ մահացման, կրօնի, եկեղեցու եւ հաւատացեալների նկատմամբ կոմունիստական կուսակցութեան ու սոցիալիստական պետութեան վերաբերմունքի մասին: Ժողովածուն կազմւած է հաշւի առնելով մարքսիզմ-լենինիզմի երեկոյեան համալսարանների գիտական աթէիզմի ֆակուլտետների ուսումնական ծրագրերը եւ նախատեւած է պրոպագանդիստենրի, դասախօսների եւ ուսանողների, աթէիստական պրոբլեմատիկայով բոլոր զբաղւողների համար:
Բժիշկ Մ.Պ. Կուրեննովի բժշկարանում ընթերցողը կը գտնի ամենատարբեր հիւանդութիւնների բուժման համար գործնական խորհուրդներ, որոնց հիմքում ընկած է ժողովրդական բուժման դարաւոր փորձը: Շատ տկարութիւններից ազատւելու գործում հեղինակը կարևոր տեղէ յատկացնում ճիշտ դիէտային: