Ինչու է Ամերիկան կոչւել Ամերիկա:
Յայտնի է, որ Ամերիկան յատնագործել է Քրիստափոր Կոլոմբոսը, բայց կոչւել է այն ի պատիւ Ամերիգօ Վեսպուչիի: Իսկ ինչպէս է պատահել, որ Ամերիկան չի կոչւել նրա յատնագործողի անունով:
Այս առեղծւածը լուծելու փորձն է նւիրւած աւստրիական ականաւոր գրող Ստեֆան Ցւէյգի «Ամերիգօ» գրքոյկը: Վերլուծելով պատմական փաստերը՝ Ստեֆան Ցւէյգը ցոյց է տալիս, թէ ինչպէս «Պատահականութիւնների խառնաշփոթ միահիւսումը» համգեցրել է այն բանին, որ վիթխարի մայրացամաքը կոչւել է մի մարդու անունով, որին իրականում չի պատկանում այդ նոր ցամաքը յայտնագործողի պատիւը:
Սակայն պատմութիւնը դեռևս իր վերջնական խօսքը չի ասել «Ամերկա» անւան ծագման մասին, և Ստեֆան Ցւէյգի գիրքը պէտք է դիտել որպէս այդ անւան առաւել ճիշտ բացատրութիւնը տալու փորձերից մէկը: