Հրապարակւող «Թուրքերէն-հայերէն» հայատառ բառարանը (շուրջ 2000 բառ) 1720-1721 թթ. կազմել է վաճառական և բանահաւաք Եղիա Մուշեղեանը, և մեզ է հասել պակասաւոր վիճակում: Բնագիրը տպագրութեան է ներկայացւում ոչ խիստ այբենական կարգի վերականգումով: Կազմողի առաջաբանում տրւում է Եղիա Մուշեղեանի համառօտ կենսագրականը, ինչպէս նաև բառարանի տեղն ու նշանակութիւնը մեր բառարանագրութեան պատմութեան մէջ: Բառաքննութեան բաժնում ստուգաբանւում և բացատրւում են բառարանում առկայ հայերէն անծանօթ և բարբառային, ինչպէս նաև փոխառեալ բառերը:
Գիրքը նախատեսւում է հայագէտնետի ու թրքագէտների համար: