«Բժշկարան ձիոյ և առհասարակ գրաստնոյ» երկը մեզ է հասել մէկ ձեռագրով միայն և հրապարակւում է առաջին անգամ: «Բժշկարանը» միջնադարեան Հայաստանի մշակութային կարևոր երևոյթներից է և իր բառագանձով՝ հայերէն անծանօթ նոր բարդութիւններով, օտար, հիմնականում արաբերէն ու պարսկերէն, բառերի ու տերմինների փոխառութիւնների , միջին հայերէնի եզակի յուշարձաններից է:
Գիրքը հասցեագրւում է հայ բժկութեան պատմութեամբ և հայագիտութեամբ զբաղւողներին: