Եթէ ուզումեք ծանօթանալ Հայաստանի տեսարժան վայրերից մէկին՝ Աղստևի հովտի, ապա կարդացէք այս գիրքը: Այն ձեզ կպատմի Աղստևի հովտի պատմական անցեալի, բնութեան գողտրիկ անկիւնների, ձեզ համար վտանգավոր կամ հաճելի կենդանիների և, վերջապես, հատկապես միջնադարեան ճարտարապետական հոյակապ յուշարձանների մասին: Իսկ եթէ ցանկութիւն ունենաք շրջել այդ բացօթեայ թանգարանում, վերցրէք ձեզ հետ այս գիրքը, այնտեղ դուք կգտնեք այդ վայրերը տանող երթուղիները:
Աղստևի հովիտը հարուստ է բազմապիսի արժէքաւոր պատմաճարտարապետական յուշարձաններով:
Հեղինակը հակիրճ ու անպաճոյճ ոճով տեղեկացնում է Աղստևի հովտի անցեալին ու ներկային, կարևոր տեղեկութիւններ հաղորդում հնավայրերի, կիկլոպեան և միջնադարեան ամրոցների, վանքային համալիրների, գրչօջախների և արհեստագործական կենտրոնների մասին: Գիրքը ուղեկցւում է հատակագծերով, լուսանկարներով, պատմահնագիտական քարտէզով և երթուղային պլաններով: Նախատեսւում է արւեստասէրների, սովորողների և զբօսաշրջիկների համար: