Ձեռնարկը նախատեսւում է մանկական երժշտական դպրոցների, երաժշտական-մանկավարժական ուսումնարանների համար:
Ժողովածուում զետեղւած են օրինակների հայրենի և արտասահմանեան դասականների, ժամանակակից կոմպոզիտորների վոկալ, գործիքային ստեղծագործութիւններից և ժողովրդական երաժշտութիւնից:
Առանձին տեղ է յատկացւած հայ ժողովրդական երգերին:
Աշխատել ենք հնարաւորին չափ բազմազան դարձնել սոլֆէջիոյի դասերին օգտագործւող նիւթերը:
Ձեռնարկը Բովանդակում է մօտ 600 օրինակ և բաժանւում է եօթ բաժինների:
Պահպանւած է պարզից դէպի բարդը անցնելու սկզբունքը, լադո-ինտօնացիոն և մետրո-ռիտմիկ կարգի դժւարութիւնների աստիճանական աճը:
Որոշ բաժինների համար տրւած են վարժութիւններ, որոնք նպաստում են առաջադրւող նիւթերի իւրացմանը: