Մենագրութիւնը նւիրւած է XIII դ. հայ նշանաւոր մատենագիր, պատմիչ, բանաստեղծ, մանկավարժ, երաժիշտ եւ երգահան Մխիթար Այրիւանցու կեանքի ու գործի ուսումնասիրմանը: Ձեռագրական նորայայտ փաստերի հիման վրայ ամբողջացւած է նրա կենսագրութիւնն ու ստեղծագործական ժառանգութիւնը, պատմա-բանասիրական քննութեամբ գնահատւած նրա երկերի աղբիւրագիտական, գրական-գեղարւեստական նշանակութիւնը: Բացայայտւած է դրանց պատմաճանաչողական արժէքը, ցոյց է տրւած այն մեծ դերը, որ կատարել է Մխիթար Այրիւանեցին հայ բազմադարեան մշակոյթի զարգացման գործում:
Նախատեսւում է պատմաբանների, գրականագէտների եւ առհասարակ հայ միջնադարեան մշակոյթի պատմութեան հետաքրքրւողների համար: