Չորրորդ գիրքը պարունակում է ռուս գրողների գեղարւեստական մտորումները հայ գրչակիցների մասին:
Հայկական բնաշխարհի պաստառի վրայ հառնում են մեր գրականութեան ու մշակոյթի նշանաւոր գործիչների դիմանկարները՝ Իսահակեանից, Մարտիրոս Սարեանից և Չարենցից մինչև մեր օրերը:
Պատկերն ամբողջացնում է «Նրբագծեր դիմանկարի համար» գրական կոմպոզիցիան:
1922 թ. Մարիետա Շահինեանը, այնուհետև՝ Կոնստանտին Պաուստովսկին, Նիկոլայ Տիխոնովը, Մաքսիմ Գորկին, Անատոլի Լունաչարսկին ու շատ ռուս նշանաւոր գրողներ այցել են Հայաստան, տեսել հայ ժողովրդի սոցիալիստական վերածնունդը և Հայաստանով ներշնչւած գրել ակնարկներ, պատմւածքներ, ուղեգրութիւններ, էսսեներ, որոնք և կազմում են այս ժողովածուն :
«Յոթ գարունների եկրում» ժողովածուի երկրորդ գիրքը՝ «Աստղագիտութեան դաս», նախորդի օրգանական շարունակութիւնն է: Ընդգրկում է ռուս գրողների գեղարւեստական արձակի այն նշումները, որ վերաբերւում են մեր կեանքի 30—60-ական թւականների իրադարձութիւններին:
«Եօթ գարունների երկրում» ժողովածուիի երրորդ գիրքը ՝ «Բազմանիստ Հայաստանը» նախորդների օրգանական շարունակութիւնն է և ամփոփումը: Այստեղ ընդգրկւած է ռուս գրողների 70-80-ական թւականների գեղարւեստական արձակը Հայաստանի , հայ ժողովրդի մասին: Հիմնականում էսսեներ և ակնարկներ են, որտեղ գեղարւեստական իմաստաւորման են ենթարկւած մեր հանրապետութեան նւաճումները, քաղաքի և գիւղի մարկանց կեանքը, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան և մշակոյթի ակնառու յաջողութիւնները: Բարձրացւած են նաև հանրապետութեան առջև կանգնած խնդիրներ, պատկերւած են հեռանկարները:
Հունգար գրականութեան դասական Դէժոյ Կոստոլանին (1885-1936) «Ներոն, արիւնարբու բանաստեղծ» վէպում (1922) պատկերում է հռոմեական կայսրութեան պատմութեան ամենաբարդ շրջաններից մէկի՝ մ. թ. I դարը, արիւնարբու Ներոնի տիրապետութեան ժամանակաշրջանը: