1990-ին անակնկալ յայտնաբերւեցին Ռուբէն Սևակի ձեռագիր մի տեսակ, ուր կային անտիպ բանաստեղծութիւներ, արձակ էջեր նամակներ...
Գրքոյկը ներկայացնում է անտիպներ այդ տետրակից:
Պահպանւած աշխատանքները արխիւային փաստաթղթերն ու գրական աղբիւրները հաստատում են այն մեծ ծառայութիւնը, որ կատարել է նկարիչը նոր ժամանակների ռուսական արւեստի ձևաւորման մէջ՝ երկար տարիներ ղեկավարելով Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արւեստանոցի աշխատանքները:
Գիրքը կհետաքրքրի մասնագէտներին և ընթերցողների լայն շրջաններին:
Սոյն ժողովածուն հայ միջնադարեան բանաստեղծութեան լաւագոյն հատւածներից մէկի՝ հայրենների առաջին լիակատար ժողովածուն է: Այն ընդգրկում է ձեռագիր ու տպագիր աղբիւրներից հայտնի ժողովրդական, գուսանաժողովրդական և անհատական հայերնների քննական բնագրերը:
Նախատեսւում է մասնագէտների և ընթերցող լայն հասարակութեան համար:
Աշխատութիւնը ներկայացնում է հայ ժողովրդի մեծ զաւակ Յովհաննէս Այւազովսկու (1817-1900) կեանքի և ստեղծագործութեան տարեգրային պատմութիւնը: Գրքի հեղինակի երկարամեայ ուսումնասիրութիւնների արդիւնքն է: Շրջանառութեան մէջ են դրւում նոր և հարուստ նիւթեր, որոնք ընդլայնում են աշխարհահռչակ ծովանկարչի բեղմնաւոր կեանքի մասին մինչև այժմ եղած:
Սփիւռքահայ գրականութեան երկրորդ տարեգիրքը ընդգրկում է Մանուել Ադամեանի, Վազրիկ Բազիլի բանաստեղծութիւնները, Րաֆֆի Քեպապճեանի պատմվածքները և Գրիգոր Պըլտեանի մի քանի հոդվածները:
Սփյուռքահայ գրականության եկրորդ տարեգիրքը ընդգրկում է Մանուել Ադամյանի (Անգլիա),Վազրիկ Բազիլի (ԳՖՀ) բանաստեղծությունները, Ռաֆֆի Քեպապճյանի(ԳՖՀ) պատմվածքները և Գիրգոր Պըլտյանի (Ֆրանսիա) մի քանի հոդվածները