Ժողովածուն ընդգրկում է հիմնական հասարակական երևոյթներ արտացոլող խաղատեսակներ՝ ժողովրդական տօներին կատարւող ծիսական-դրամատիկական խաղերը, լարախաղերը, արտադրական ու ընտանեկան կենցաղը ներկայացնող խաղաձևերը:
Ժողովածուի ներածութիւնը նւիրւած է այդ խաղերի գաղափարական էութեան բացայայտմանը:
Գիրքը օգտակար նիւթեր է պարունակում ազգագրագէտների, թատերագէտների, խաղերի դասագրքեր կազմողների, խաղի ու սպորտի մասնագէտների և ֆիզկուլտուրային հաստատութիւնների համար: