Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմեան) հայ ազգային ազատագրական պայքարի պայծառ դէմքերից է: Սկզբում գործում է հայրենի Սեբաստիա գաւառում, Պոլսում, ապա՝ Սասունում, Մշոյ դաշտի և Վասպուրականի բնակավայրերում:
1915 թւականին Սեբաստիայում ևս ծայր են առնում հայերի զանգւածային տեղահանութիւնները, աքսորն ու սպանութիւնները: Սեբաստացի Մուրադն իր խմբով բարձրանում է լեռները, անցնում չափազանց բարդ երթուղով, գրաւում թուրքական մի փոքր ձկնորսանաւ և ուղղութիւն վերցնում դէպի Բաթում: Հետագայում հանդիպում է Զ. Եսայեանին, որը և գրի է առնում այդ ճամբորդութեան մանրամասները և հրապարակում Բաքւում լոյս տեսնող «Գործ» ամսագրում: