Իր տեսակով «Մատեան եղելութեանց» վէպը իւրահատուկ ստեղծագործութիւն է: Հեղինակը վէպի հենք է վերցրել մեր լեռնաշխարհի քաղաքներից մէկը՝ իր կեանքի բոլոր կողմերով:
Վէպի գլխաւոր հերոսը՝ փողոց մաքրող ծերունի Աւան բիձան, իր քաղաքի հանրագիտարանն է: Քաղաքի փողոցները մաքրելով, երևան է բերւում մարդկային հոգսերի, ուրախութիւնների մի մեծ կեանք, որ եկել, անցել է այս քաղաքով, այս փողոցների վրայով: