Վերահրատարակելով Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւն» գրքի աշխարհաբար թարգմանութիւնը, որ կատարւած է ակադեմիկոս Ստեփան Մալխասեանի կողմից, հրատարակչութիւնը բարւոք համարեց խմբագրական ու ոճական անհրաժեշտ փոփոխութիւններ կատարել, իսկ ծանօթագրութիւնների մէջ արւել են որոշ կրճատումներ:
Գիրքն ընդգրկում է Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւն » Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի 1913 թ. քննական բնագիրը և Ստ. Մալխասեանի աշխարհաբար թարգմանութիւնը:
Ակադեմիկոս Ստեփան Մալխասեանի ուսումնասիրութեան հետմահու այս հրատարակութեան մէջ քննութեան են առնւած ակադ. Մ. Աբեղեանի «Հայոց հին գրականութեան պատմութիւն» գրքում արծարծւած բանասիրական մի շարք պրոբլեմատիկ խնդիրներ և մատենագրական հարուստ փաստերի հիման վրայ նոր լուսաբանումներ են տրւած այդ խնդիրներին:
مندرجات
Մ.Աբեղեանի "Հայոց հին գրականութեան պատմութիւն" աշխատութեան վերաբերեալ