Հեղինակը 1937 թ. շատերի հետ դատապարտւել է ազատազրկման, բազում տարիներ տառապել բանտերում ու տաժանակիր աշխատանքի ճամբաներում: Դժւարութեամբ ազատւել, վերադարձել ու աշխատանքի է անցել Երևանում: 1949 թ. շատերի հետ նա աքսորւել է Սիբիր: Արդարացւել է 1955 թ.:
Նրա կեանքի դժնդակ տարիների յուշերը ճշմարտացի նկարագիրն են Երևանի բանտում: Հայաստանից հեռու համակետրոնացման ճամբաներում ու աքսորավայրերում կատարւած կամայականութիւնների:
Գրքոյկում տեղ են գտել նաև Ակսել Բակունցի և Հրաչեա Աճառեանի մասին հեղինակի յուշերը:
Նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար: