Արևմտեան Հայաստանի վիլայատներին և այլ շրջաններին վերաբերւող XVI-XVII դդ. օսմանական օրէնքների այս ժողովածուն որոշակի գաղափար է տալիս Թուրքիայի տիրապետութեան տակ ընկած Արևմտեան Հայաստանի այն ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական դրութեան, օսմանեան ռազմաֆէոդալական պետութեան կատարած անարգելի բռնութիւնների ու ճնշումների, գիւղացիութեան իրաւական վիճակի, ինչպէս և հողատիրութեան հետ կապւած բազմաթիւ այլ հարցերի մասին: