«Տիգրանակերտի բարբառը» աշխատութեան մէջ քննւում է հայերէնի արևմտեան խմբակցութեան բարբառներից մէկը: Ուսումնասիրւում են բարբառի հնչիւնների համակարգը, շեշտափոխական, ընդհանուր պատմական և փոխազդեցական հնչիւնափոխութիւնը, անւանական, դերանւանական, բայական համակարգերը՝ և համաժամանակեայ, և տարաժամանակեայ հայեցակետերով: Հաւելւածում տրւում են նմուշներ բարբառով, գրաբար-բարբառ բառացանկ և բարբառային բառերի բառարան: