Աշխատութեան մէջ առաջին անգամ փորձ է արւում մարքսլենինեան հիմնադիր սկզբունքների լոյսի տակ պարզաբանել Թուրքիայի, Իրանի և Հայաստանի պատմութեան մի շարք հարցեր, որոնք վերաբրւում են XVI դարին ու XVII դարի առաջին կէսին, երբ տեղի են ունեցել Անդրկովկասի և, յատկապէս, հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձութիւնները:
Այս առնչութեամբ հեղինակը քննութեան է ենթարկում յիշեալ շրջանի ռուս-թուրքական և, ռուս-իրանական յարաբերութիւնները, որոնք նոյնպէս զգալի հետաքրքրութիւն են ներկայացնում:
Գիրքը օգտակար կարող է լինել պատմութեան ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և այն մարդկանց համար, որոնք հետաքրքրւում են Հայաստանի, Թուրքիայի և Իրանի անցեալով: