Հայկական մանրանկարչութեան Գլաձորի դպրոցը XIII դարի վերջին և XIV դարի առաջին կէսի նշանաւոր դպրոցներից է:
Աշխատութեան մէջ առաջին անգամ ի մի է բերւած ձեռագրերի գլաձորեան խումբը, բացայայտւած և բնութագրւած են առանձին նկարիչների արւեստի առանձնայատկութիւնները: Ուսումնասիրւած են նախկինում գրականութեան մէջ չլուսաբանւած նկնարիչ Մոմիկի, ինչպէս և համեմատաբար ճանաչւած Թորոս Տարօնցու, Աւագի և այլ մանրանկարիչների ստեղծագործութիւնները: