Գրքոյկը նւիրւած է ՀՍՍՀ բնական միջավայրի կառուցւածքը բնութագրող և նրա դինամիկան որոշող կարևոր գործոններից մէկին՝ ձիւնածածկոյթին: Հանրամատչելի ձևով շարադրւում են ձեան տեղումների առաջացման և տարածական բաշխման պրոցեսները՝ կապւած հանրապետութեան ռելիեֆի բարդ պայմանների հետ: Քննւում են նաև հողի և բուսականութեան վրայ ձիւնածածկոյթի ունեցած ազդեցութեան, ինչպէս նաև գիւղատնտեսական նպատակների համար վերջինիս թարգաւորման հարցերը:
Գրքոյկը կարող է օգնել գիւղատնտեսութեան բնագաւառի մասնագէտներին իրենց աշխատանքներին աւելի արդիւնաւետ կազմակերպելու գործում: