Գրքում զետեղված են Գերմանիայի արտգործնախարարութեան քաղաքական արխիվի հայերի ցեղասպանութեանը վերաբերվող փաստաթղթեր, որոնք հայերեն տպագրվում են առաջին անգամ: Փաստաթղթերի գերմաներեն ժողովածուն, որը հայերենի համեմատ կրկնակի ծավալ ունի, կազմել և հրատարակել են՝ Վոլֆգանգ Գուստը և նրա կինը՝ Զիգրիդ Գուստը:
Փաստաթղթերի սոյն ժողովածուն կարող է մեծապես հետաքրքրել ոչ միայն գիտնականներին, այլև ընթերցողների լայն շրջանակներին:
Հայերի ցեղասպանութեան փաստարկումը նոր չէ: Սակայն ընդդէմ այդ ոճիրն ուրացողների, ժամանակին համընթաց աւելանում են փաստարկման միջոցներն ու եղանակները, փոխւում Հեղինակ ների անունները: Վոլֆգանգ Գուստը մէկն է նրանցից և մեծ եղեռնը փաստարկողների շարքում նա առանձնանում է ուրոյն մեթոդի գործադրմամբ դիմում է ցեղասպանութեան ականտեսների վկայութիւններին, նրանց եզրակացութիւններին, որ ծնւել են բուն իրադարձութիւնների հորձանուտում համընթաց օսմանեան ոճրագործութեան իրականացման:
Այդպիսով հետին տեղ են մղում ոճրագործների և վարձու պատմախօսների ՝ իրականութեան հետագայ խեղաթիւրումներն ու խճողումները: Վոլֆգանգ Գուստը թուրքական և գերմանական արխիւների նորահայտ վաւերագրերով ցրւում է այդպիսի պատմաբանների հակագիտական աւազակառոյցի մնացորդները: