Հանրագիտակ օացոյցը մեր ժամանակներում գրեթէ մոռացութեան տրւած հայերէն բազմաբովանդակն օրացոյց-տարեցոյցների հրատարակչական աւանդոյթների վերականգնման փորձ է հետապնդում է այն ընթերցանութեան հետաքրքրաշարժ գիրք դարձնելու նպատակ: Օրացուցային տւեալներից բացի պատկերազարդ այս գիրքը պարունակում է հայ ժողովրդի պատմութեանը, ազգային աւադոյթներին, խորհրդային Հայաստանի գիտական ու մշակութային կեանքին նւիրւած բազմազան յօդւածներ, որոնք մատուցւում են հանրագիտական շարադրանքով, թևաւոր խօսքերի ընտրանի:
Աշխատութիւնը նւիրւած է հանրապետութեան քաղաքների պատմութեանը: Մեկնաբանւած են սոցիալիստական քաղաքների զարգացման նախադրեալներն ու օրինաչափութիւնները, նրանց դերը երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կեանքում, հայ ժողովրդի սոցիալիստական-տնտեսական կեանքի առաջընթացի ու վերածննդի գործում:
Աշխատութիւնում օգտագործւած հարուստ փաստական նիւթերով լուսաբանւած են հանրապետութեան քաղաքների ինդուստրացման՝ բազմաճիւղ արդիւնաբերութեան ստեղծման ու զարգացման, նոր քաղաքների առաջացման ու կառուցապատման, ինչպէս նաև քաղաքային բնակչութեան աճի և զբաղմունքի, տնտեսութեան, կուլտուրայի, լուսաւորութեան, առողջապահութեան և նիւթական բարեկեցութեան հարցերը: