Բառարանում ուղղագրական դժւարութիւն ունեցող բառերից զատ տրւում են նաեւ հոմանիշերի պարզ եւ բաղադրեալ յատուկ անուններ, տառային հապաւումներ, դարձւածքներ՝ հակիրճ բացատրութիւններով ու համառօտ տեղեկութիւններով:
Բառարանի վերջում կա յաւելւած, որն ընդգրկում է հայկական լեռնաշխարհի տեղանունները, հայոց թագաւորների ու կաթողիկոսների անունները, հայոց դիցարանը եւ այլն:
Բառարանը օգտակար կարող է լինել ինչպէս դպրոցականներին, այնպէս էլ ուսանողներին, հայոց լեզւի ուսուցիչներին, հայերէնով առհասարակ հետաքրքրւող հասարակութեանը:
Գիրքը ներկայացնում է այնպիսի նշանավոր մարդկանց կեանքի ուշագրավ դրվագներ, ինչպիսիք են Պագանինին, Դիւման, Հուլիոս Կեսարը, Միքելանջելոն և համաշխարհային արվեստի միւս հոկաները: Ունի իմացական, ուսուցողական, ճանաչողական և դաստիրակչական արժեք: Նրանց կեանդի և արվեստի գաղտնիքներն ու մանրամասները կհետաքրքրեն իմչպես դպրոցականներին, այնպէս էլ ընթերցող լայն հասարակութեանը: