Ինչպէս առանձին մարդկանց, այնպէս էլ ժողովուրդների միջեւ բարեկամութիւնն սկսւում է ծանօթութեամբ, խորանում միմեանց կեանքի եւ գործունէութեան ուսումնասիրութեամբ եւ ամրանում ու անխախտելի է դառնում նրանց ծրագրերի ու նպատակների ընդհանրութեամբ:
«Սովետական գրող» հրատարակչութիւնը նպատակ ունենալով հայ պատանիներին ծանօթացնել ՍՍՀՄ տարբեր ազգերի իրենց հասակակիցների կեանքին ու հետաքրքրութիւններին, նրանց հուզող հարցերին, նախաձեռնել է «Հանուն բարեկամութեան» մատենաշարի հրատրակութիւնը, որը տասնհինգ հատորանոց մի գեղեցիկ գրադարան է լինելու եւ ներկայացնելու է միութեանական տասնհինք հանրապետութիւնների այսօրւայ պատանեկան լաւագոյն արձակի նմուշները:
Ներկայ ժողովածուում ամփոփւած են էստոն գրողների պատմւածքները: Այսուհետեւ պարբերաբար ամէն տարի լոյս կտեսնեն սոյն մատեանաշարի միւս գրքերը:
Գրականագէտ Սուրէն Աղաբաբեանի այս գիրքը նւիրւած է սովետահայ ականաւոր գրող Ստեփան Զօրեանին:
Գրքում շարադրւած է նշանաւոր գրողի կեանքի ու ստեղծագործութեան պատմութիւնը: