Մենագրութիւնը նւիրւած է XVII դարի հասարակական գործիչ և գրող, հայ միջնադարեան մշակոյթի ականաւոր ներկայացուցիչ, Երեմիա Չելեպի Քեոմուճեանի գրական ժառանգութեան ուսումնասիրութեանը:
Քեոմուրճեանը բազմաժանր, ինքնատիպ գրող է պատմական բնոյթի երկերի հեղինակ : Նրա գործերը, արձակ թէ չափածոյ, բաւականաչափ ճշգրիտ պատկերացում են տալիս մեր ժողովրդի արևմտեան հատւածի կեանքի ու կենցաղի, ինչպէս նաև ժամանակի պատմական իրադարձութիւնների մասին: Դրանցից շատերը միաժամանակ որոշակի արժէք են ներկայացնում, որպէս հայ միջնադարի գեղարւեստական գրականութեան հետաքրքիր ու գեղեցիկ նմուշներ:
Ընթերցողին դրանց հետ փոքր-ինչ ծանօթացնելու նպատակով, մենագրութեան հեղինակը գրքին կցել է հաւելւած որտեղ տեղ են գտել Քեոմուրճեանի մի քանի չափածոյ երկերը և հատւածներ արձակ գործերից:
Գրքում ամփոփւած են XVII-XVIII դարերի հայ աշուղների մեզ հասած երգերը, ընդորում դրանց մի մասը վերցւած է ձեռագրերից և տպագրւում է առաջին անգամ:
Աշխատութեանը կցւած է ընդարձակ ներածական, ուր վերլուծւում է յիշեալ դարերի աշուղական պոէզիան, կապւած ժամանակաշրջանի ու գրականութեան զարգացման ընդհանուր պրոցեսի հետ:
Առանձին բաժնում տրւում են աշուղների կենսագրութիւնները և ծանօթագրութիւնները:
Ժողովածուի սոյն հատորում ընդգրկւած են XVI դ. մասամբ և XVII դ. սկզբի հեղինակների ստեղծագործութիւնը: Նիւթերի մի զգալի մասը այս հրատարակութեամբ գիտական և ընթերցող հասարակայնութեանն է ներկայացւում առաջին անգամ, միւս մասը կազմում են եղած հրատարակութիւնների ճշտւած կամ քննական բնագիրը: Առանձին բաժիններում տրւում են բանասիրական դիտողութիւններ, հեղինակների համառօտ կենսագրականներ, ծանօթագրութիւններ, ցանկեր և բառարան:
Հասցէագրւում է բանասէրներին և ընթերցող լայն շրջաններին:
XVI—XVII դարերի հայ պոէզիայի ուսումնասիրոյւթեան առաջին փորձն է: Հետազոտութեան նիւթ հանդիսացող բանաստեղծական ստեղծագործութիւնները, իրենց ճնշող մեծամասնութեամբ, գտնւում են ձեռագրերում, ուստի և մինչև օրս գիտական լայն շրջանառութեան մէջ չեն եղել ու առաջին անգամ են ըստ ամենայնի գնահատՒում: