Այս աշխատութեան մէջ տրւում է գրականութեան տեսութեան հիմնական գիտելիքների համակարգւած և ամբողջական շարադրանքը: Այն նախատեսւած է բանասէր-ուսանողների, ուսուցիչների, գրականութեան և էսթետիկայի հարցերով հետաքրքրւող լայն ընթերցող շրջանների համար:
Գիրքը նոր հրատարակութեան պատրաստելիս հեղինակը ձգտել է հարցերի լուսաբանութիւնն ու շարադրանքը առաւել ևս մօտեցնել բարձրագոյն ուսումնական հաստատութիւներում գրականութեան տեսութեան դասաւանդման խնդիրներին: Բոլոր գլուխներում կատարւած են լրացումներ ու կրճատումներ, ոճական և տերմինական ճշտումներ: Յատկապէս շատ փոփոխութիւններ են մտցւած գեղարւեստական մեթոդներին նւիրւած էջերում: Հիմնովին վերանայւած է տաղաչափութեան հարցերի լուսաբանութիւնը, յատուկ քննութեան նիւթ է դարձել հայկական ոտանաւորի առանձնայատկութիւնների խնդիրը: Տեսական մէջբերումները ճշտւած և մատնանշւած են վերջին հայերէն հրատարակութիւնների:
Հունական գրականութեան պատմութիւն : Հելլենական կամ դասական, հելլենիստական, հռոմեական կայսրութեան շրջանի գրականութիւն (1968) / Առաքելեան ، Առաքել Գէորգի (1887-1980)، نویسنده