Անգլիացի հայագէտ պատմաբաններ Դէյւիդ Մ. Լանգի և Քրիստոֆեր Ջ. Ուրքրի ներկայ աշխատութիւնը, որը նրանց զեկուցագիրն է մեծ Բրիտանեայի «Փոքրամասնութիւների իրաւունքների խմբին», ընդհանուր գծերով լուսաբանում է հայ ժողովրդի բազմադարեան պատմութիւնը, նրա աւանդը համամարդկային քաղաքակրթութեան մէջ, հայերի կրած տառապանքները Օսմանեան և Ռուսական կայսրութիւնների տիրապետութեան տակ, մեծ եղեռնն ու յաջորդած ծանր տարիները, հայ սփիւռքի առաջացումն ու ներկայ վիճակը, բազմաչարչար հայկական հարցի նոր արծածումը:
Ուշագրաւ է նաև, Ք.Ուոքըրի սոյն գրքում զետեղւած ընդարձակ յօդւածը, որտեղ դրսևորւում են հեղինակի դատողութիւնները հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլի (1990-ական թթ.) վերաբերեալ:
Մենագրութեան մէջ քննարկւում են հանրապետութեան նոր տնտեսական քաղաքականութեան կենսագործման օրինաչափութիւններն ու առանձնայատկութիւնները: ժողովրդական տնտեսութեան վերականգնման ու զարգացման ֆոնի վրայ լուսաբանւում են Սովետական Հայաստանի բանաւոր դասակարգի, կոլտնտեսայի գիւղացիութեան և մտաւորականութեան ձևաւորման ու զարգացման հարցերը: Յատուկ ուշադրութիւն է դարձւած «Ռազմական կոմունիզմի» քաղաքականութեան, գործազրկութեան վերացման, հարկային քաղաքականութեան կենսագործման, գիւղացիութեան շերտաւորման, դասկարգային պայքարի սրման, բանւորագիւղացիական դաշինքի և այլ հարցերը վրայ: Վեր են լուծւում հայկական ՍՍՀ-ում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական այն վերափոփոխումները, որոնք հասցրին սոցիալիզմի յաղթանակին: