Աշխատութիւնը հիմնականում տեսական բնոյթ ունի, սակայն ուղեկցւում է հայ հին գրական յուշարձանների ու դրանց հեղինակների հետ կապւած բանասիրական հարցերի արծարծմամբ:
Միջնադարեան գեղարւեստական արձակի գրքում քննութեան են առնւում վարքերը, վկայաբանութիւնները, պարականոն զրոյցները, ինչպէս նաև հայ դասական պատմագրութիւնը՝ գեղարւեստական արձակի դիտակետով:
Գրական նշւած ժառանգութեան բնութագրական գիծը մարդու կերպաւորման ուրոյն եղանակն է , որի շնորհիւ այն գեղարւեստական ընդհանրացման ուժ է ստանում համաժողովրդական , իսկ երբեմն նաև համամարդկային գաղափարների հնչեղութեամբ: Աշխատութիւնը նախատեսւած է հայ հին գրականութեան և գրականութեան տեսութեան մասնագէտների համար: Հանձնարարելի է նաև ուսանողներին, ինչպէս նաև հին գրականութեամբ հետաքրքրւող ամէն մի ընթերցողի:
Ականաւոր պատմաբան, բանասեր և տնտեսագետ Թադևոս Աւդալբեգեանի աշխատութիւնների այս ժողովածուն ընդգրկում է հեղինակի՝ մասամբ տարբեր պարբերականներում տպւած, մասամբ էլ անտիպ պատմա-բանասիրական և պատմա-տնտեսագիտական երկերը, նւիրւած հայագիտութեան կարևոր խնդիրներին: