XIII դարի հայ նշանաւոր հայ պատմագիր Կիրակոս Գանձակեցու «Հայոց Պատմութիւնը» Հայաստանի, Մերձաւոր Արևելքի և մոնղոլների ՝ միջին դարերի պատմութեան ամենահիմնական սկզբնաղբիւրներից մէկն է: Կիրակոսի «Պատմութեան» ներկայ գիտական-քննական բնագիրը պատրաստւած է հայկական ՍԱՌ Մինիստրների Սովետի առընթեր Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-«Մատենադարանում» պահպանւող շուրջ 30 ձեռագրերի բաղադրութեան հիման վրայ:
Աշխատութիւնն ունի ընդարձակ «Առաջաբան», որտեղ ներկայացւած են Կիրակոս Գանձակեցու կեանքն ու գործունեութիւնը և պատմական-բանասիրական մանրամասն վերլուծութեան է ենթարկւած նրա «Պատմութիւնը»:
Գիրքը նախատեսւած է պատմութեամբ զբաղւող գիտնականների, հայագէտների և մոնղոլագէտների համար: