Մանիա Ղազարեանի «Վարդգես Սուրենեանց» մենագրութիւնը նւիրւած է XIX դարի վերջի XX դարի սկզբի հայ անւանի նկարիչ Վարգես Սուրենեանցի կեանքին ու ստեղծագործութեանը:
Աշխատութիւնը նպատակ ունի ընթերցողին ծանօթացնելու անւանի արւեստագէտի բազմակողմանի ստեղծագործական կեանքին, բնորոշելով նրան որպէս գեղանկարիչ , գիրք ձևաւորողի, թատերական նկարչի, թարգմանչի , տեսաբանի, հասարակական գործչի և այլն:
Գիրքը նւիրւած է նկարչի ծննդեան 100-ամեակին:
Ժողովածուն ամջփոփում է գրողի նոր պատմւածքները, «Վերջին ուսուցիչը» վիպակը և «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեն, որի Ա. և Բ. մասերը լոյս են տեսել «Դեղատուն Անի» գրքում ( 1973 թթ.), իսկ սոյն ավարտած տարբերակը՝ Ա. Բ. Գ. Մասեր, ռուսերէն (Մոսկւա, 1978 թ.): Ամբողջական տեքստով «Էսքիզները» հայերէն լոյս են տեսնում առաջին անգամ: Գրքում տեղ է գտել նաև «Ապրած և չապրած տարիներ» վիպակը, որ տպագրւել 1970 թւկանին: «Հայկական էսքիզներ» և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար գրողը 1970 թ. արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակը: