Չեխ պրոֆէսոր Չ. Լոուկոտկայի «Գրի զարգացումը» գիրքը ակնառու պակերազում է տալիս տարբէր ժողովուրնդների գրի առաջացման ու զարգացման մասին հնագոյն դարաշրջանից սկսած և ցոյց է տալիս գրի տարբէր սիստեմների փոխհարաբերութիւնները ու նրանց զարգացման ընդհանուր գծերը:
Գիրքը գրւած է հեշտ ու մատչելի լեզւով, հաշւի առնելով գիւտութեան վերջին նւաճումները: Նա ունի մեծ քանակութեամբ աղիւսակներ ու նկարներ: Հեղինակի մի քանի սխալ դրոյթները քննադատօրէն վերլուծւած են պրոֆ. Պ. Ս. Կուզնեցովի առաջաբանում:
Հրապարակւող աշխատութիւնը մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում լեզւագիտութեան, պատմութեան և կուլտուրայի պատմութեան հարցերով զբաղւող անձանց, ինչպէս նաև՝ բանասիրական ֆակուլտետների ուսանողութեան համար: