Պարոյր Սևակի ներկայ «Սայաթ-Նովա» մենագրութիւնը գիտական բազմաթիւ փաստարկումներով ապացուցում է բանաստեղծի ծննդեան թիւը, սիրոյ պատմութիւնը և նրա ստեղծագործութիւնները համեմատութեան մէջ է դնում եւրոպական պոեզիայի հետ,որով աւելի է ընդգծւում բանաստեղծի տեղն ու դիրքը բանաստեղծութեան համընդհանուր մակարդակի վրայ:
Այս գրքոյկը ուր ի մի բերւած Պարոյր Սևակի մտքերն ու խոհերը գրականութեան ,լեզւի, արւեստի մասին, առաջին փորձն է մեծ բանաստեղծին ներկայացնելու որպէս տեսաբան և գեղագետ: Զետեղւած են նաև ժամանակին ինչ ինչ պատճառներով առանձին յօտւածներից ու հրապարակւած ելոյթներից դուրս մնացած յօդւածներ, որով առաւել ամբողջական է դառնում երևոյթը: