Վէպը ինքնակենսագրական բնոյթ ունի: Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած շրջանի հայ կեանքի նկարագրութիւնից հեղինակը հետզհետ բարձրանում է դէպի համաշխարհային շրջագիծ, ցոյց տալով այն դաժանութիւնները, որ ծնում են պատերազմն ու մարդատեացութիւնը: Ընթերցողը զայրոյթով է լցւում իմպերիալիստական պետութիւնների դէմ, որոնք շարունակ խաբել են օգնութեան կարօտ հայ ժողովրդին: Անմոռանալի են վէպի այն մասերը, ուր հեղինակը ջերմ սիրով նկարագրում է ռուս զինւորների մուտքը հայաստան, ռուս զինւորների մարդասիրութիւնը և փրկարար դերը:
Վէպը հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Այստեղ նա առաջին անգամ ցոյց տւեց ստրկատիրութեան ողջ սարսափն ու անմարդկային բնոյթը: Վէպը մեծ դեր խաղաց Ամերիկայում ստրկատիրութեան վերածման գաղափարական նախապատրաստութեան գործում: