Բառարանը պարունակում է ժամանակակից հայերէնի շուրջ 20000 բառ եւ արտայայտութիւն: Հեղինակը՝ ՀՀ հանրային ռադիոյի արտասահմանի համար տրւող հաղորդումների պարսկերէն բաժնի աւագ խմբագիր Տիգրան Դաւթեանը գրքում ամփոփել է երկու լեզուների գործածութեան իր երկարամեայ փորձը, ինչպէս նաեւ մամուլում եւ մեր առօրեայում օգտագործւող նորագոյն բառերը:
Նախատեսւած է իրանագէտների, թարգմանիչների, ուսանողների, լրագրողների, գործարարների եւ ընթերցանողների լայն շրջանակի համար