Ժողովրդական արտիստ Վարդան Միրզոյեանը այժմ 89 տարեկան է:55 տարի շարունակ նա ծառայել է հայ բեմին:«Թատերական օրագրեր» գրքում նա նկարագրում է հետաքրքրական դրւագներ իր բազմամեայ թատերական գործունէութիւնից,պատմում յուշեր հայ թատրոնի նշանաւոր գործիչներ Սիրանոյշի,Յովհ. Աբելիանի, Օւի Սեւումեանի,Սաթենիկ Ադամեանի,Նիկ.Յովհաննիսեանի,Պ,Արաքսեանի և ուիշների մասին:
Խորհրդային միութեան ժողովրդական արտիստ Վահրամ Փափազեանի «Իմ Օթելլոն» տեսական աշխատութիւնը նւիրւած է կէսդարեայ իր փորձի վերլուծութեանը: Ինչպէս է նա ընբռնել Օթելլոյի կերպարը, ինչպէս է խաղացել այն, ում խաղընկերութեամբ, և նաև այն մասին, թէ ուրիշներն ինչ լումա են մուծել արւեստի գանձանակը՝ խաղալով այդ կերպարը կամ մեկնաբանելով համաշխարհային դրամատուրգիայի այդ գոհարը:
Միքայէլ Ալեքսանդրեանի այս գրքոյկը պատմում է մեր հին դերասաններից մէկի՝ Մկրտիչ Թաշչեանի մասին: Նա ծնւել է Արևմտեան Հայաստանում, բայց իր բեմական գործունէութեան սկզբնական շրջանը գլխաւորաբար անց է կացրել Կովկասում: Խաղացել է Սիրանոյշի, Աբելեանի, Զարիֆեանի, Փափազեանի և մեր ուրիշ դերասանների հետ: 1917 թւականին նա Թիֆլիսից մեկներլ է Իրան և հաստատւել Թաւրիզի քաղաքում: Այստեղ նա ապրել է իր ստեղծագործուեան ամենահասուն շրջանը և խոշոր դեր խաղացել հայ համայնքի թատերական կեանքում: