Այս յուշարձանն ստեղծւել է մեր թւագրութիւնից առաջ VII դարում, ասորա-բաբելական միջավայրում:
Ներկայացւում է զրօյցի հայկական խմբագրութիւնն իր տարբերակներով, որոնցից երկուսը XIV դարի են, շատ աւելի հին, քան մինչ այժմ յայտնի բոլոր խմբագրութիւնները (ասորական, արաբական, Հունական, սլավոնական, եթովպական):
Տարբերակներից չորսը հրատարակում են առաջին անգամ:Դրանց օգնութեամբ կարելի է պարզել և ճշտել խիկարի նախնականին վերաբերող կարևոր հարցեր:
Խիկարի (Ախիկար) զրոյցը միջազգային ճանաչում ունեցող երկ է: Այն համարւում է Մերձաւոր Արևելքի հնագոյն քաղաքակրթութեան գեղարւեստական հազւագիւտ և բացառիկ յիւշարձաններից մէկը:
Խիկարի բնագրից բաւական ընդարձակ հատւածներ են պահպանւել էլեֆանտինի հրեական համայնքի պապիրուսներում(մ.թ. ա. 5-րդ դար) :
Զրոյցը բանաւոր և գրաւոր ուղիներով փոխանցւել է տարբեր ժողովուրդների գրականութիւններ և հարատևել այսօր:
Հայկական խմբագրութեան բնագիրը գալիս է մ.թ. 5-րդ դարից և իր ամբողջութեամբ ու վաղեմութեամբ գիտութեան համար մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում:
Գրքի առաջին հատորում (գիրք Ա) հրատարակւած են Խիկարի հայկական խմբագրութիւնը ՝ վեց տարբերակներով, հայ-ղփչաղական, հայ-թուրքական խմբագրութիւնները և նրանց հետ սերտօրէն առնչւող «Խօսք իմաստասիրաց և խրատք հասարակաց» բնագիրը:
Այս հատորը (գիրք Բ) ուսումնասիրութիւն է , որը հենւում է հայկական խմբագրութեան գիտութեանը մեծ մասմաբ դեռ անծանօթ տւեալների վրայ: Գրքում քննւում են զրոյցի ծագման, բնոյթի,տարբեր խմբագրութիւնների առնչութիւնների, մատենագրական տարածարկման և այլ հարցեր, որոնք տևական և չթուլացող հետաքրքրութիւն են առաջացրել միջազգային բանաիրութեան մէջ: