Առաքել Պարտիկը եղել է Վարուժանի աշակերտը Սեբաստիայում՝1909-10 թթ.: Բելգիայից վերադառնալով իր ծննդավայրը՝ Բրգնիկ, Վարուժանը պաշտօն է կոչւում Սեբաստիայի ազգային Արամեան վարժարանում, ստանձնելով հայ գրականութեան ու ֆրանսերէն լեզւի դասաւանդումը:
Գրքում բացայայտւած է մեծ բանաստեղծի կեանքի որոշ ժամանակաշրջանը: Վարուժանի կենսագրութեան մէջ գաւառի այդ կեանքի մասին քիչ բանէ գրւած: Այժմ ահա բանաստեղծի ծննդեան 80-ամեակի առթիւ, այդ բացը լրացնում է նրա երախտագէտ աշակերտը, յուշապատումի Հեղինակ Առաքէլ Պատրիկը
Գրիքը ամփոփում է պրոֆ. Արշարունու տպագրւած անտիպ յուշերն ու յօդւածները՝ նւիրւած հայ մշակութային կեանքի երևելի ներկայացուցիչների գործունէութեանը. Բարձրացնում է գրական-բանասիրական և արւեստագիտական հետաքրքիր հարցեր:
1978 թւականին Հայաստան այցելեց Մարիետա Շահինեանը՝ մասնակցելու Արևելեան Հայաստանը Ռուսաստանի կազմի մէջ մտնելու 150-ամեակի տօնակատարութիւններին: Գրքոյկում պատմւում են Հայաստանում նրա շրջագայութիւնների, հանդիպումների, զրոյցների մասին, որոնք իւրօրինակ շահինիական դասեր են:
Լրագրող Գոհար Աճեմեանը բազմաթիւ հանդիպումներ ու զրոյցներ ունեցաւ նրա հետ, որոնց արդիւնքն է սոյն տպաւոութիւնների գրքոյկը: