Կաւը հազարամեակների ընթացքում ծառայել է մարդկութեանը: Այսօր էլ օգտագործւում է ժողովրդական տնտեսութեան նորանոր ճիւղերում: Կաւը մասնակցում է հորատման գործին, դոմենեան վառարանների կառուցմանը, նուրբ աղիւսների արտադրութեանը: Իրաւամբ այն համարւում է տիեզերագնացութեան դարաշրջանի նիւթ:
Այն կարդացւում է մեծ հետաքրքրութեամբ, յանձնարարւում է ընթերցող լայն շրաջաններին:
Գիրքը Հայկական լեռնաշխարհի երկրաբանութիւնը և ընդերքի հարստութիւնները ներկայացնող ամբողջական մենագրութիւն է: Փաստական հարուստ նիւթերի հիման վրայ Հեղինակ ը տալիս է Լեռնաշխարհի ֆիզիկա աշխարհագրական մասերի համակողմանի բնութագիրը՝լրացնելով այս բնագաւառում գոյութիւն ունեցող բացը:
Նախատեսւած է երկրաբանների,բնական այլ գիտութիւններով զբաղւող, ինչպէս նաև հայ ժողովրդի պատմական անցեալն ուսումնասիրող մասնագէտների համար:
Գրքոյկը նւիրւած է ՀՍՍՀ բնական միջավայրի կառուցւածքը բնութագրող և նրա դինամիկան որոշող կարևոր գործոններից մէկին՝ ձիւնածածկոյթին: Հանրամատչելի ձևով շարադրւում են ձեան տեղումների առաջացման և տարածական բաշխման պրոցեսները՝ կապւած հանրապետութեան ռելիեֆի բարդ պայմանների հետ: Քննւում են նաև հողի և բուսականութեան վրայ ձիւնածածկոյթի ունեցած ազդեցութեան, ինչպէս նաև գիւղատնտեսական նպատակների համար վերջինիս թարգաւորման հարցերը:
Գրքոյկը կարող է օգնել գիւղատնտեսութեան բնագաւառի մասնագէտներին իրենց աշխատանքներին աւելի արդիւնաւետ կազմակերպելու գործում: