چکیده : | Գիրքը Օսմանեան կայսրութեան դիւանագիտութեան, պալատական, վարչական, դատական բնագաւառում, բանակում, բանկային ու ապահովագրական համակարգում, գիտութեան, ճարտարապետութեան, քաղաքաշինութեան, առեւտրի, կերպարւեստի, բժշկութեան, տնտեսութեան, մշակոյթի, արհեստների, երաժշտութեան, սպորտի, ամենատարբեր ասպարեզներում արեւմտահայութեան ունեցած մեծ դէրի մասին է:
Առանձին ուշադրութեան առարկայ են դարձել ամիրայական խաւի գործունէութիւնն ու նշանակութիւնը, Օսմանեան կայսրութիւնում եւրոպական գաղափարների ներթափանցման գործում հայ մտաւորականների ունեցած նշանակալի նպաստը: Տպագրական, հրատարակչական ասպարէզը, հայատառ թուրքերէն գրականութիւնն անմիջական ազդեցութիւն են ունեցել թուրք նոր գրականութեան ու նրա լւսաւորիչների, թուրքերէն գրական լեզւի, թատրոնի, դրամատուրգիայի, լրագրողական ոլորտների ձեւաւորման ու զարգացման վրայ:
Մենագրութիւնը նւիրւած է Թուրքիայի Հայոց Պատրիարկութեան հիմնադրման 550-ամեակին (1461-2011 թթ.), որի մեծագոյն դէրն արեւմտահայութեան գոյատեւման պատմութեան մէջ անհնարին է գերագնահատել: |