Սոյն ձեռնարկն իր մէջ ներառում է Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր ինը ժամերգութիւնների կարգաւորութիւնը, նրաց պատմական զարգացումն ու մեկնութիւնը: Ձեռնարկը թէեւ պատրաստւել է ԵՊՀ-ի աստւածաբանութեան ֆակուլտետի համար՝ իբրեւ դասագիրք, սակայն այն օգտակար կարող է լինել նաեւ մեր հոգեւոր դպրոցների սաների, եկեղեցական, ծիսաարողական գիտելիքների հարստացման տեսակէտից, ինչպէս նաեւ մեր հոգեւորականութեան մէջ նախանձնախնդրութեան ոգի արթնացնելու՝ մեր եկեղեցու բազմադարեան հարուստ եւ ինքնուրոյն ծէսերն ու արարողութիւնները անաղարտ պահպանելու գործում: